Սոչիում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ 6 ժամ տևած քննարկումը։
Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական է ժամանել Իրաք Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում:
«Հայաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար ավելի ու ավելի վատ է դառնում, ինչ խոսակցություն էլ որ լինի պաշտոնական մակարդակում: Միտումները հօգուտ Ռուսաստանի չեն, գործընթացների մասին է խոսքը: Բնականաբար, սա հօգուտ երկկողմ համագործակցության ու անվտանգային հարաբերությունների չէ»:
«Պատերազմի մեջ գտնվող երկրների միջև ուժային հավասարակշռության պահպանումը պատերազմի չվերսկսման կարևոր բաղադրիչ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեներում ռազմական պաշտպանության ծախսերի համար նախատեսվող բյուջեների միջև տարբերությանը:
Հնդկաստանում պետական բանկերի շուրջ 300 հազար աշխատողներ են մասնակցում բանկային համակարգի վերակազմման կառավարության պլանների դեմ գործադուլին:
«Խնդիրը շատ խճճված է, որովհետև նախկինում հայկական ռազմական բյուջեն մեկ այլ մեթոդով էին հաշվում, այնուհետ սկսեցին դա անել մեկ այլ մեթոդով: Ամեն դեպքում, եկամուտների և տնտեսական աճի պայմաններում ռազմական բյուջեի աճի բացակայությունը բավականին լուրջ է և զարմանալի, երբ հակառակորդը, ցավոք, տեղում չի նստում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լինչի դատաստան է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը:
Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ կոչ է անում Իսպանիայի կառավարությանը՝ խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու է ինքնորոշման իրավունքը։
«USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ է ձգել Բաթումի նավահանգստում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հիվանդանոց են տեղափոխել կոնքոսկրերի կոտրվածքով:
Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են եւ հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:
Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ:
Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը։
Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»:
Պենտագոնն սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը:
Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում:
Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այս մասին հայտնել է ազգային Ընտրական հանձնաժողովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:
Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնել է El Deber հրատարակությունը:
Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում: