«Թե ինչու է կանգնել աշխատանքը՝ չենք մանրամասնում, մենք աջակցողի դերում ենք, ոչ թե որոշողի». «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարել է, որ փետրվարի 15-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ չեն կատարվում։

«Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարարաորոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով»,- հայտարարության մեջ նշել է Արցախի ԱԻՊԾ-ն։

168.am«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հետաքրքրվեց՝ արդոք ադրբեջանական կողմից ստացե՞լ են բացատրություն, թե ինչո՞ւ է արգելել որոնողական աշխատանքներ իրականացնելը, և այս պահին միայն Արցախի՞ն է արգելելվել իրականացնել որոնողական աշխատանքներ, թե՞ «Կարմիր Խաչին» նույնպես։

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ իրականում բոլոր հարցերը՝ կապված «Կարմիր խաչի» գրաֆիկի և աջակցության վերաբերյալ՝ քննարկվում են հենց կողմերի հետ։

«Պարզաբանումների կամ որևէ տեղեկատվական դեպքում փորձում ենք հնարավորության դեպքում փակ մնալ, որովհետև եթե խնդիրներ են ծագում, մենք քննարկում ենք անմիջապես կողմերի հետ, սակայն հանրային հարթակում բացատրություններ չենք տալիս։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այդ բոլոր աշխատանքները ոչ թե մենք ենք կազմակերպում, այլ կողմերը, և պատճառները կամ հանգամանքները, որոնց հետևանքով նրանք աշխատանքներ չեն անում, կամ հետաձգում են, սա նույնպես իրենք են առաջարկում, կարգավորում, մենք աջակցում ենք,  որպեսզի այնտեղ լինենք, և գործընթացը չկանգնի։ Այսինքն՝ պատճառը, թե ինչո՞ւ է կանգնել աշխատանքը և ի՞նչ է տեղի ունեցել,  մենք չենք մանրամասնում, որովհետև իրավասու չենք, քանի որ մենք աջակցողի դերում ենք, այլ ոչ թե որոշողի»,- ասաց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728