ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները պատժամիջոցներով են սպառնացել Մյանմայում հեղաշրջման պատասխանատուների դեմ
Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար: Այդ մասին ասված է Եվրամիության խորհդրի հայտարարության մեջ, որի նիստն արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով փետրվարի 22-ին տեղի է ունենում Բրյուսելում։
«Մինչդեռ Եվրամիությունը պատրաստ է պաշտպանելու երկխոսությունը բոլոր հանգուցային շահագրգիռ կողմերի հետ (Մյանմայի) իրադրության կարգավորման համար, խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ընդունելու սահմանափակիչ միջոցներ՝ նպատակամղված նրանց դեմ, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն են կրում զինվորական հեղաշրջման համար, եւ նրանց տնտեսական շահերի համար»,- նշված է այնտեղ: Բացի դրանից, «նախարարները ճգնաժամի ապաէսկալացիայի կոչ են արել արտակարգ դրության անհապաղ դադարեցման, օրինական քաղաքացիական կառավարության վերականգնման եւ նորընտիր խորհրդարանի բացման, ինչպես նաեւ բոլորի ազատ արձակման միջոցով, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են հեղաշրջան պատճառով»: «Ոչ մայն իշխանությունները պետք է առավելագույն զսպվածություն դրսեւորեն, այլեւ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնությունից»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: