Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնխարարները փետրվարի 23-ին կհանդիպեն Անկարայում

Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Պլանավորովում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի աշխատանքային այցն Անկարա՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա փետրվարի 23-ին»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այն մասին, թե ինչ հարցեր կքննարկվեն հանդիպման ընթացքում, չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728