Պարբերականը նաև հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը իսրայելցի պատանդների ընտանիքներին ասել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ներկայում աշխատում են պատերազմի ավարտի և գերիներին ազատ արձակելու շուրջ շրջանակային համաձայնագրի վրա։
Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել, ինչը վկայում է ներքին ակտիվության աճի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել այն բանից հետո, ինչ քաղաքացիական ինքնաթիռ է մտել Բեդմինստերի (Նյու Ջերսի նահանգ) գոլֆ-ակումբի՝ թռիչքների համար սահմանափակ օդային տարածք: Գոլֆ-ակումբում էր գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 մլն ֆունտ ստեռլինգ (132 միլիոն ԱՄՆ դոլար) կծախսի Լա Մանշ նեղուցի միջով իրականացվող անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում ակտիվացած Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակերևույթից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի հետևանքով սպառնալիք է առաջացել ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի բաժնի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը
Աբրահամի համաձայնագրերը ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Երկրի նախարարների կաբինետը երկուշաբթի օրը հատուկ նիստ կանցկացնի՝ քննարկելու իր հետագա քայլերը։ Պարմելինը RTS հեռուստաընկերությանը հայտնել է, որ կառավարությունը կարագացնի իր գործողությունները, նախքան օգոստոսի 7-ը ԱՄՆ-ում սակագների ուժի մեջ մտնելը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջկառավարական համաձայնագրի նախագծին՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, գրում է Tasr-ը։ Այս քայլը պարտադիր փուլ է երրորդ երկրի հետ դաշնակցային համաձայնագրի համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրը հայտարարել է, որ համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը և Իրանի միջոցով Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (CPEC) միացումը Ռուսաստանին և Եվրոպային կարող են ընդգրկվել Թեհրանի և Իսլամաբադի առևտրային հարաբերությունների օրակարգում, հայտնում է Mehr-ը։
Աղաղակող դաժանություն, անսահման անմարդկայնություն. ահա թե ինչ է մարմնավորում ՀԱՄԱՍ-ը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
168TV-ի «ԶԵՆԻԹ/ZENIT» հաղորդաշարում կրոնագետ, փիլիսոփա, քաղաքական վերլուծաբան Վարդան Խաչատրյանը ներկայացնում է Ադրբեջանի ընթացքը՝ սպասվող պատերազմի շեմին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոյին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատար, հայտնում է РБК-Украина-ն։
Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի կհանվեն Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար առգրավված ալկոհոլային խմիչքների գործարանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Նա ճշտել է, որ գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +14 – +17, երեքշաբթի ցերեկը՝ +21 – +24 աստիճան։ Չորեքշաբթի օրը եղանակային քարտեզի վրա նախաձեռնությունը կվերցնի հակացիկլոնի կատարը, ինչի շնորհիվ եղանակը կպարզվի. առավոտյան՝ +13 – +16, կեսօրից հետո՝ +24 – +27 աստիճան։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է «ամրապնդել» Իսրայելի ինքնիշխանությունը Երուսաղեմի, այդ թվում՝ Տաճարի լեռան նկատմամբ, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթը։
Իր այցի ընթացքում Բեն Գվիրն, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողություններին, համոզմունք է հայտնել, որ նրա նպատակն է ճնշում գործադրել Իսրայելի վրա:
Լեհաստանի իշխանությունները ևս վաթսուն օրով՝ մինչև հոկտեմբերի 4-ը, երկարաձգել են Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին սահմանային վերահսկողության ռեժիմը, հաղորդում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
«Բանակային ուժերը աշխատում են կրակի աղբյուրների դեմ, որոնք ուղղված էին տեղակայման գծերի մոտ գտնվող քաղաքացիական գյուղերին», – հայտարարել է նախարարությունը։
«Այսքանից հետո ուզում եմ տեսնել այն քաջագործ օտարերկրյա ներդրողին, որը Սամվել Կարապետյանի հետ կատարվողից հետո Հայաստանում ներդրում կանի. օտարերկրյա ներդրողները փախնում են Հայաստանից»:
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է, և հակամարտությունը չի կարելի համարել լիովին ավարտված։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Հաթամին։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համաձայնություն կա 1,200 գերու փոխանակման վերաբերյալ, և ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է։
Գազայի հատվածում սովից ու թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 175-ի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում գերմանա-հոլանդական կորպուս ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։
Իրանի հետախուզության օպերատիվ աշխատակիցները բացահայտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների, հրամանատարների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների ամբողջական տվյալները, որոնք հունիսին մասնակցել են երկրի դեմ Իսրայելի պատերազմին, գրում է Mehr-ը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ վայր չի դնի զնեքը մինչև անկախ Պաղեստինի պետություն չստեղծվի. այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, հայտարարել է խմբավորումը:
ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը: