Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստ են մինչև վերջին մարդը պայքարել Ռուսաստանի դեմ։ Պրիստայկոյի հայտարարությունները մեջբերում է Express թերթը։
ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է գովաբանական խոսքով հանդես գալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին՝ մայիսի 14-ին նրան Կարլոս Մեծի միջազգային մրցանակ հանձնելու արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է գերմանական Bild am Sonntag թերթը՝ կառավարական շրջանակներին հղումով։
Նշվում է, որ վերջին շրջանում ՌԴ ղեկավարը շատ ժամանակ է անցկացնում Կրելմի բնակարանում, որտեղ աշխատում է և շատ հաճախ՝ գիշերում:
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը որոշվել է հետաձգել մինչև մայիս։ Այս մասին արաբական Al Watan թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։
Պոնտիֆիկոսը նաև կրկին կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆերենցը տասնամյակներ շարունակ հանդես է եկել միջազգային դատարանի ստեղծման օգտին, նպատակ, որն իրականացվել է Հաագայում Միջազգային քրեական դատարանի ստեղծմամբ: Ֆերենցը դարձել է նաև Վաշինգտոնում ստեղծված Հոլոքոստի թանգարանի խոշորագույն հովանավորներից մեկը։
Զինվորականները պնդել են, որ Սիրիան պատասխանատվություն է կրում իր տարածքում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար և ընդգծել, որ թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու որևէ փորձ։
Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ Այս տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մասկին ուղեկցելու է Tesla-ի փոխնախագահ Թոմ Ժուն։
Իսկ ավելի քան 7600 անձի տրվել է Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք։
Թռիչքից հետո նախագահը կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ դա իր համար հուզիչ փորձառություն էր։
Էնթոնի Բլինքենը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կժամանի ապրիլի 15-ին՝ նախքան Ճապոնիայում ապրիլի 16-18-ը կայանալիք Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ապրիլի 7-ին հայտարարել է, որ իրանցի դիվանագետներին արտաքսելու Բաքվի քայլը հակասում է բարիդրացիության սկզբունքներին։
Ընդամենը 2 ամիս առաջ Ստրասբուրգում մի զրույց եմ ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն off-the-record ինձ ասել է՝ եթե ուղիղ եթերում Նիկոլն անգամ հայ զինվոր ուտի, մենք դա չենք դատապարտելու, որովհետև ինքը լավագույն գործիքն է, որը պետք է տարածաշրջանից դուրս մղի ՌԴ-ին, եթե այն, ինչ անում է Նիկոլը, դա արվեր նախկին իշխանություններից որևէ մեկի, օրինակ՝ Սերժի ժամանակ, կես ժամ հետո ՀՀ հարցով համազեկուցողները կլինեին Երևանում՝ զեկույց նախապատրաստելու, իսկ որպես առաջին քայլ՝ Հայաստանի պատվիրակությանը կզրկեինք ձայնի իրավունքից:
Իրաքի իշխանությունները պաշտոնական ներողություն են պահանջել Թուրքիայից Սուլեյմանիյա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի դեմ հարձակման համար։
Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լիբանանն ու Պաղեստինը, ինչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ու պատժամիջոցների վերացումը։
Էմինե Ջապարովային կընդունի նաև Հնդկաստանի ԱԳՆ պետքարտուղար Մինակշի Լեխին։ Նա հանդիպում կունենա նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիքրամ Միսրիի հետ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է այն կարևոր դերը, որը միջուկային էներգետիկան կարող է ունենալ Վիետնամի էներգետիկ ինքնիշխանության ապահովման գործում։
Կիվիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության քայլերը պետության անվտանգությունն ապահովելու հարցում հաշվարկված չեն և բերում են փորձանքների, ուստի գնալով էլ ավելի հիմնավոր է դառնում այն պնդումը, որ այս իշխանությունն ուղղակիորեն իրականացնում է իր վրա դրված ծրագիրը, քանզի անհնար է համառորեն իրականացնել սխալ քայլեր, որոնք Հայաստանի համար դառնում են ճակատագրական։
«Իսրայելը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի, խուսափում է նոր խնդիրներից և ուղիղ առճակատումից Իրանի հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։
Չինաստանը և Ֆրանսիան աջակցում են Ուկրաինայում խաղաղության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա: Այս մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի նավերը պլանավորված այցի շրջանակներում այսօր ժամանել են Տալլին: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Թրամփին ոչինչ չի խանգարում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։
Այսօր Կիպրոսում է գտնվում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, որը մինչ այդ այցելել էր Աթենք
Հրթիռակոծությունների պատճառ են դարձել ալ-Աքսա մզկիթում Իսրայելի ոստիկանների և պաղեստինցիների միջև բախումները
Ըստ իսրայելական կողմի՝ ապրիլի լույս 7-ի գիշերը զինվորականները հարվածել են Լիբանանի հարավում պաղեստինյան «Համաս» շարժման երեք օբյեկտների և Գազայի հատվածում այդ արմատական կազմակերպության 10-ից ավելի ռազմական թիրախների: