Բաժիններ՝

Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեում կամավոր վճարումը խափանելու մեջ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ԱՄՆ-ին մեղադրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին կամավոր վճարումը խափանելու մեջ։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ներդրումը խափանվել է «Գազպրոմբանկի նկատմամբ միակողմանի հարկադրական միջոցառումների արդյունքում»։

«Ռուսաստանը երկար տարիներ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առանցքային ծրագրերի ֆինանսավորմանը։ Մեր երկիրը բազմիցս միանվագ ներդրում է կատարել Կոմիտեի բյուջեում, դրանց թվում՝ Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի կարիքավոր բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար։

Ըստ Ռուսաստանի Դաշնության Կառավարության հրամանի՝ 2018 թվականից տարեկան կտրվածքով ԿԽՄԿ-ի բյուջե կամավոր վճարումներ էին կատարվում։

Առաջին նման վճարումը խափանվել է 2022 թվականին՝ Եվրամիության և Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի դեմ ձեռնարկված անօրինական հարկադիր միջոցների արդյունքում։ Միանալով Ռուսաստանի դեմ «պատժամիջոցային պատերազմին»՝ Բեռնը շարունակեց չեզոքությունից հեռանալու իր գիծը։ Այս քաղաքականությունն, ի վերջո, վնասում է միջազգային հումանիտար համագործակցության մի շարք հաստատությունների, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։

Երկու դեպքում էլ՝ ինչպես 2022 թվականին, այնպես էլ հիմա, ռուսական միջոցները պետք է օգտագործվեին Սիրիայի բնակչության կարիքները հոգալու համար։

Ռուսական կողմը նշում է ԿԽՄԿ-ի տարբեր ջանքերը՝ հրատապ օգնություն ցուցաբերելու կարիքավորներին, վերականգնելու քաղաքացիական ենթակառուցվածքները և ապահովելու խմելու ջրի հասանելիությունը Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը: Այս ոլորտներում աշխատանքը երկար տարիներ զգալիորեն բարդացել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների ճնշման պատճառով: Հաջորդ պատժամիջոցները՝ այժմ ռուսական Գազպրոմբանկի նկատմամբ, միայն կվատթարացնեն այս իրավիճակը»,- ​​ընդգծվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս