
Սառցակալած ջրում լողալը հզոր միջոց է ցավի դեմ

Ինչպես հաղորդում է BBC-ն, 28-ամյա տղամարդը, որը նախկինում զբաղվել էր սպորտով, վիրահատությունից հետո (էնդոսկոպիկ քրոնիկ սիմպաթետկոմիա) ցավեր է ունեցել:
Նրա մոտ կատարվել էր կրծքի հատվածում նյարդերի մասնակի հեռացում, որոնք խթանում են քրտնարտադրությունը: Թեև վիրահատությունը հաջող էր անցել, սակայն դրանից հետո նրա մոտ անընդհատ ուժեղ ցավեր էին սկսվել: Ֆիզիոթերապիան միայն խորացրել էր վիճակը: Միակ փրկությունը սառը ջուրն էր: Տղամարդը որոշում է մի օր լողալ ջրամբարում:
Նա պատմում է, որ ջուրը շատ սառն է եղել, ինչից ամբողջ մարմինը սեղմվել էր, և չսառելու համար նա ստիպված է եղել լողալ: Ընթացքում զգացել էր ադրենալինի հոսք և նույնիսկ սկսել էր վայելել այն: Սակայն ամենաուշագրավն այն է, որ սառցակալած ջրում լողալուց հետո նրա ցավերը դադարել են:
Բժիշկները, սակայն, այս դեպքը տարբեր կերպ են մեկնաբանում:
Որոշ բժիշկների գնահատմամբ՝ հնարավոր է, որ սառը ջրից շոկը և խեղդվելու վախը խթանել են նյարդային բարձր ակտիվություն, փոփոխել են ինքնազգացողության չափը, որն էլ իր հերթին փոխել է ցավի ընկալումը:
Բժիշկների մի խումբ էլ կարծում է, որ գուցե սառը ջրում լողալը պարզապես հզոր խթան է հանդիսացել, որը շեղել է ցավից՝ ծանրաբեռնելով նյարդային թելիկները: Բացի այդ, ջրում մարդն իրեն ավելի ազատ է զգում, այն դեպքում, երբ ցավերը կարող են սահմանափակել հիվանդի շարժունակությունը: