Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի սկզբին
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի սկզբին Մոսկվայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
«Նախատեսվում է արտգործնախարարների քառակողմ հանդիպում: Մենք Լավրովի հետ քննարկել ենք այն նրա այցի ժամանակ: Կարծում ենք, որ մայիսի սկզբին նման հանդիպում տեղի կունենա Մոսկվայում: Նման տեղեկատվություն մենք ստացել ենք ռուսական կողմից»,-ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի վերակենդանացնել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը: