ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
Կահիրեում տեղի ունեցած արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվել միջազգային ճնշում գործադրել՝ պարտադրելով Իսրայելին դուրս բերել իր ուժերը բոլոր օկուպացված արաբական տարածքներից, այդ թվում՝ Սիրիայից և Լիբանանից։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է քայլեր ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Կոնգրեսի երկու պալատների առջև ունեցած ելույթում:
Հարուստ օտարերկրացիներին «Ոսկե քարտերի» վաճառքից ստացված գումարը թույլ կտա կրճատել ԱՄՆ-ի պետական պարտքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ։
ԵԱՏՄ-ին հարկավոր է ծրագիր, ինչպես եվրոպական «Erasmus+»-ն է. Վարդան Աթոյան
Հայաստանը ԵԱՏՄ-ի գլխավոր շահառուներից է, տիեզերական ցուցանիշներ կան. Ալեքսանդր Կորոլյով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել՝ մարտի 4-ին Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև հանդես գալով ամենաերկար ելույթով։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։
Չինաստանը նախատեսում է 2025 թվականին համախառն ներքին արդյունքի շուրջ 5% աճ ապահովել, ինչպես նաև կրճատել գործազրկության մակարդակը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 3-րդ նստաշրջանին ներկայացված զեկույցը։
Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են իներցիոն սցենարով, Ռուսաստանը ռազմավարություն չի ունեցել. Հրանտ Միքայելյան
Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անխոնջ աշխատում է», որպեսզի վերջ դնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, որը «միլիոնավոր ուկրաինացիների և ռուսաստանցիների» կյանք է խլել։
Ուժեղ ԵԱՏՄ-ի համար անհրաժեշտ է վերացնել Ռուսաստանի և միության մյուս անդամների միջև նորարարության ցուցանիշի մեծ տարբերությունը. պրոֆեսոր Վարդանյան
Աշխարհն անցնում է փոփոխությունների բարդ դարաշրջան, կարևոր է կանխատեսել փոփոխությունները և ադապտացվել դրանց. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական
Դանիայի իշխանություններն իրենց հերթին կտրուկ դեմ են արտահայտվել Թրամփի գաղափարին՝ նշելով, որ «կղզին չի վաճառվում»։
Փետրվարի 28-ին Զելենսկին Վաշինգտոնում Թրամփի հետ պետք է ստորագրեր հազվագյուտ հողային մետաղների համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնագիրը, սակայն կողմերի միջև Օվալաձև աշխատասենյակում զրույցը վերածվել էր վիճաբանության, և համաձայնագրի կնքումը չեղարկվել էր։
Միաժամանակ նա հրաժարվել է միջնորդի դերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններում
#ՀԻՄԱ. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆ». ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը նաև խթանում է Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովումը։
Թուրքիան շարունակում է մնալ Գերմանիայի զբոսաշրջիկների համար ամենանախընտրրած ուղղություններից մեկը: Այդ մասին նշվել է Բեռլինի միջազգային զբոսաշրջության տոնավաճառի շրջանակնում տարածված հայտարարության մեջ:
IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք ամբողջությամբ […]
Հիշեցնեմ, որ խորհրդային տարիներից մշակվող ու պարբերաբար վերաիմաստավորվող ադրբեջանականան ԱԷԿ-ի նախագիծը վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է 2019 թ.-ին՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովին Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ:
ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող նկատելի զարգացումները թույլ են տալիս մեծ զգուշավորությամբ, բայց արդեն իսկ ենթադրել, որ նախագահ Թրամփի վարչակազմը նախանշել է «Քիսինջերի հակառակ քաղաքականության» ուղով ընթանալու միտում։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն է:
Ամերիկյան Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Gemini արհեստական բանականության հավելվածի բաժնի աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել (նորման 40-45 ժամ է)՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է արհեստական բանականության ոլորոտի մրցավազքում Google-ի առաջատար դիրքն ապահովելու համար: Այս մասին գրում է nytimes.com-ը:
Կանադան 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի մոտ 107 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Հարցին, թե արդյոք նման շփումներ կարող են լինել ամսվա երկրորդ կեսին, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ դիվանագետներն աշխատում են այդ ուղղությամբ։
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք կարող ենք տարբեր ինստիտուտներով բարձրաձայնել: Հասկանում եմ, որ ռեսուրսների պակաս ունենք: Սփյուռքում ունենք այդ ռեսուրսը, բայց արդեն քանի տարի Սփյուռք և պետություն համագործակցությունը տեղի չի ունենում: Մեկ իրավաբանը Սփյուռքում, որն ինքնակամ գործողություն է կատարում ՀՀ շահերի համար, դառնում է թիրախ թուրքական և ադրբեջանական համայնքների համար, և այդ անձի անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Ես կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ անձին պաշտպանելու նպատակով որևէ գործողություն կիրականացնի: Ադրբեջանում հակառակն է»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնայի պաշտոնական եռօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն օգտակար և հետաքրքիր կլինի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։