Բաժիններ՝

Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը

Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին հայտնում  է ТАСС գործակալությունը:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Այսօր մեր առաջնահերթ խնդիրն է համաշխարհային շուկաներ էներգառեսուրսների մատակարարման հետագա դիվերսիֆիկացումը: Ինչպես գիտեք, մեր պայմանավորվածությունների շնորհիվ այս տարի Ադրբեջանի տարածքով առաքվել է ղազախական նավթի առաջին խմբաքանակը: Հաջորդ քայլը մատակարարումների ծավալների ավելացումն է և դրանց երկարաժամկետ, կայուն բնույթ տալը», – ասել է Տոկաևը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նաև նշել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը:

«Խոսքը լոգիստիկ ծառայությունների բարելավման, միասնական տրանսպորտային օպերատորների ստեղծման, տեխնիկական և սակագնային պայմանների արդիականացման, վարչական խոչընդոտների վերացման և փակ լոգիստիկ ցիկլ ստեղծելու մասին է», – կարծում է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը հիշեցրել է, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև Կասպից ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային կապի գծի անցկացման ուղղությամբ։

«Հաշվի առնելով այս նախագծի ռազմավարական նշանակությունը՝ մենք հանձնարարել ենք ապահովել դրա ժամանակին մեկնարկը: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանցի գործընկերներին հրավիրվում են համատեղ նախագծեր իրականացնել հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում, ինչպես նաև օգտագործել ՏՏ ստարտափների ղազախական հարթակները», – ասել է Ղազախստանի ղեկավարը՝ շեշտելով նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս