![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ կոնվենցիա է ստորագրվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/mixcollage-26-dec-2024-09-58-pm-7070-770x_.jpg)
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական դեկտեմբերի 26–ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:
Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: