Բաժիններ՝

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։

Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։

«Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք շատ համերգասրահներում հնչելու են առաջին անգամ։ Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են, ինչը կարևոր ցուցանիշ է մեր նվագախմբի համար»,-ասում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական հյուր է Չինաստանում, և համերգները նպատակ ունեն հանրայնացնելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայ կոմպոզիտորական ու կատարողական արվեստն այդ երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031