Ռուսաստանում մեկ տարում 118 ահաբեկչական հանցագործություն է կանխվել
2022 թ. փետրվարից ի վեր Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է 118 ահաբեկչական ուղղվածության հանցագործություն: Ըստ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության՝ որպես դրանց իրականացնողներ են հանդես եկել երիտասարդներ ու դեռահասներ, այդ թվում՝ անչափահասներ։
Նշվում է, որ երեքշաբթի օրը Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը կոմիտեի նիստ է անցկացրել, որի ընթացքում մշակվել են կրթության ոլորտում և երիտասարդության շրջանում ահաբեկչության կանխարգելման կատարելագործմանն ուղղված միջոցառումներ։
Ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների դասին են պատկանում է ոչ միայն ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու փաստերը, այլև ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրելը, ահաբեկչության հրապարակային կոչերը, պատանդներ վերցնելը և այլն։