![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությունը մեկնարկում է միջուկային մարտական պատրաստության ամենամյա վարժանքները
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108387-1.jpg)
Global Thunder 23 ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի միջուկային ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը, կմեկնարկեն ապրիլի 11-ին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM):
«GT23-ը ամենամյա միջուկային հրամանատարաշտաբային զորավարժություններ են, որոնք չեն անցկացվում որևէ պետության կամ այլ դերակատարի գործողությունների դեմ: Դրանք ուժեղացնում են միջուկային ուժերի մարտական պատրաստությունն՝ ապահովելով անվտանգ, ապահով և հուսալի ռազմավարական ուժեր», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցներ, մասնավորապես՝ բրիտանացի զինվորականներ։
«Ինչպես և նախորդ տարիներին, Global Thunder 23-ի ժամանակ սովորականից ավելի ակտիվ կանցկացվեն ռմբակոծիչների թռիչքները», – նախազգուշացնում է STRATCOM-ը։