Իրանի նախագահը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա։ Ըստ «Ազգային լրատվական ծառայության»՝ դրա մասին հայտնել է Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության թելեգրամյան ալիքը։

Այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում երկու երկրների միջև։

Դիվանագետը նշել է, որ այցի առանցքային իրադարձությունը կլինի Պեզեշքիանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը շուտով կհամաձայնեցնեն նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա այցի ժամկետները, հայտնում է «Радиоточка НСН»-ն։

Տեսանյութեր

Լրահոս