Բաժիններ՝

Թալիբները թույլատրել են ինտերնետ-սրճարանների աշխատանքը՝ կանանց մուտքն արգելելու պայմանով

Աֆղանստանում իշխանության գլուխ կանգնած արմատական ​​«Թալիբան» շարժման կողմնակիցները ինտերնետ-սրճարանների տերերին թույլ են տվել վերսկսել աշխատանքը երկրի արևմուտքում գտնվող Հերաթի նահանգում այն պայմանով, որ կանանց մուտքն այնտեղ արգելվի:

Նշվում է, որ Hasht e Subh թերթի աղբյուրների տվյալներով՝ նահանգում թալիբների դաշտային հրամանատարը նաև արգելել է մինչև 15 տարեկան տղաների մուտքը սրճարան։ Այս պահանջները չկատարելու դեպքում Հերաթում ինտերնետ-սրճարանները կարող են կրկին փակվել, ինչպես տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ։ «Թալիբան»-ի կողմնակիցները հաստատությունների աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը հիմնավորել են այն բանով, որ ինտերնետ-սրճարանները «փչացնում են երիտասարդներին»։

Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

2021 թ.-ի օգոստոսին իշխանության գալուց ի վեր թալիբները կանոնովոր կերպով ավելի ու ավելի շատ արգելքներ են սահմանում կանանց նկատմամբ։ Նրանց արգելվում է գնալ այգիներ, մարզասրահներ և հասարակական բաղնիքներ։ Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ արմատականները մի քանի սահմանափակումներ են մտցրել Փարվանի նահանգում (Աֆղանստանի հյուսիս-արևելք) կանանց վարսահարդարների աշխատանքում, այդ թվում՝ կոսմետիկայի օգտագործման հետ կապված սահմանափակումներ։

Հիմնական սահմանափակումները կապված են միջնակարգ դպրոցներ հաճախելու և բուհերում սովորելու արգելքի հետ։ Այս որոշումը քննադատության է ենթարկվել օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս