Փաշինյանը հիմա աղավաղում է բանակցային գործընթացը՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Ալիևի պահանջը կատարելու նպատակով. Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի(ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը ներկայացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով Արցախն Ալիևին հանձնած մարդ, փորձում է Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով՝ օրակարգ լցնել՝ պայմանավորված իրեն Ալիևի կողմից պարտադրված նոր զիջումներով։

Ալիևը Փաշինյանին պարտադրում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն անելու համար էլ Փաշինյանին անհրաժեշտ է մեղադրել նախկիններին՝ 30 տարի առաջ Արցախը հանձնելու մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հայկական պահած Հայաստանի երեք նախկին նախագահներին բանավիճելու առաջարկի դրդապատճառների մասին, նման տեսակետ հայտնեց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով.

«Պետք է մեղավորներնշանակել Արցախը հանձնելու համար։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային գործընթացը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահության օրոք։ Փաշինյանին հիմա պետք է աղավաղել բանակցային գործընթացը, ասել, թե բանակցային գործընթացն է մեզ բերել-հասցրել այս հանգրվանին, ապա ժողովրդին հարցնի՝ բա մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Չեմ բացառում, որ նաև կհրապարակի դրվագային փաստաթղթեր։ Նշեմ՝ Ադրբեջանի այս պահանջը բանավոր է ներկայացված. հարց է առաջանում՝ որքա՞ն բանավոր պահանջներ էլ դեռ կան»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց նաև, որ Փաշինյանն օրակարգ է բերել Արցախի հարցը՝ նաև ելնելով արտահերթ ընտրությունների գնալու միտումից։

Հարցին՝ ինչպե՞ս է այս ամենին կարողանում հակազդել առավելապես խորհրդարանական ընդդիմությունը, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց՝ պայքարն ու արձանագրած արդյունքներն անբավարար են, որովհետև ընդդիմությունը պայքարում է պետական համակարգը և բյուջեի գումարներն ընդդիմության դեմ օգտագործող իշխանության դեմ։

«Այո՛, հիմա ընդդիմությունըհաղթանակ չունի, կարող ենփորձել գտնել դրա պատճառները, ասել, որ չհաջողելու պատճառ է,օրինակ, ընդդիմադիր շարժումներում լիդեր չունենալը։ Այս պատճառը, սակայն, շատ արագ կարող է ջախջախվել՝ հաշվի առնելով 2021 թվականը, երբ ընդդիմությունը ներկայացրեց լիդեր և պլատֆորմ՝ փոփոխությունների համար, կամ երբ առաջնորդություն ստանձնեց Վազգեն Մանուկյանը՝ այս անձի շուրջ կար կոնսենսուս։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանի վրա մինչև հիմա կան քրեական գործեր, և նա դատվելու վտանգի տակ է, կամ Բագրատ Սրբազանին եկեք նայենք. նա ամեն ինչ դրել է սեղանին։ Հիմա կարող է՝ դա որոշ մարդկանց համար ոչինչ է, բայց դա այդ մարդու ունեցած ամեն ինչն է, հիմա նա լիդե՞ր է, թե՞ ոչ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս