Եգիպտոսի արտգործնախարարը կարող է այցելել Անկարա

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթ կարող է այցելել Անկարա, որտեղ, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի նաև դեսպանների փոխադարձ նշանակման հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, ինչպես ակնկալում ենք, այս շաբաթ կարող է այցելել մեր երկիր։ Հիմա քննարկում ենք մանրամասները, մի քանի օրից կհայտարարենք։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկու երկրներում դեսպանների նշանակման հարցը։ Հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք այժմ հասել ենք դեսպաններին ուղարկելու փուլին»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930