Թրամփը դեմոկրատներին մեղադրել է ընտրությունները կեղծելու նպատակով ԱՄՆ դատական համակարգն օգտագործելու մեջ
պիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատներն ԱՄՆ-ի դատական համակարգն օգտագործում են 2024 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու համար: Ապրիլի 9-ին այդ մասին Թրամփը գրել է իր «Truth Social» սոցիալական ցանցում:
«Մեր դատական համակարգը կոռումպացված է, և դեմոկրատներն այն օգտագործում են 2024 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու համար», – գրել է Թրամփը:
Հաջորդ գրառման մեջ Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կորցնում է իր «արժութային ստանդարտը» և ԱՄՆ ներկայիս ղեկավարության պատճառով կհայտնվի Համաշխարհային երրորդ պատերազմում:
«Նրանց մոտ լավ է ստացվում միայն ապատեղեկատվությամբ և ընտրություններում խարդախությամբ զբաղվելը», – գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թրամփի դեմ հարուցված գործը «տագնապալի ահազանգ է ամբողջ աշխարհին ամերիկյան դատական համակարգի վիճակի մասին», քանի որ այժմ բռնապետներն ու ավտորիտար կառավարիչները կկարողանան «վկայակոչել այս դեպքն՝ արդարադատության համակարգի իրենց չարաշահումն արդարացնելու համար»:
Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար: