Թուրքիայի բնակչության 24%-ը կազմում են «Z սերնդի» ներկայացուցիչները

Թուրքական «Nielsen IQ» հետազոտական ընկերությունն ուսումնասիրություն է արել, ըստ որի՝ «Z սերունդը» համարվում է մարդկության մեջ պատմության մեջ ամենամեծ սերունդը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Z սերնդի» անհատները կազմում են Թուրքիայի ընդհանուր բնակչության (85 մլն) 24 տոկոսը (20.4 մլն)։ Առանձնանում իրենց արժեքային համակարգով։ Ըստ հետազոտության՝ այդ արժեքային համակարգն ունի 4 հիմնական սկզբունք՝ անհատականություն, բարոյակա արժեքներ, ճկունություն և բարեկեցիկ կյանք։

«Z սերնդի» ներկայացուցիչները նախընտրում են ժամանակ անցկացննել սոցիալական մեդիայում, հաճույք ստանալ սոցցանցերի ինֆլյուենսերներից ու մասնակցել թվային աշխարհի իրադարձություններին։

Նշենք, որ ինֆլյուենսերը սոցիալական մեդիայի օգտատեր է, ով ունի համեմատաբար մեծ և ակտիվ հետևորդների լսարան, կարողանում է ձևավորել կարծիք ու ազդել իր լսարանի վրա։

Հիշեցնենք, որ պայմանականորեն «Z սերնդի» ներկայացուցիչներ են կոչվում նրանք, ովքեր ծնվել են 1995-97 թվականից հետո: Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031