Իսրայելական առաջատար ավիափոխադրողը Բաքու-Գրոզնի չվերթի վթարից հետո դադարեցրել է իր բոլոր թռիչքները դեպի Մոսկվա
Իսրայելական առաջատար El Al ավիափոխադրողը հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում դադարեցնում է իր բոլոր թռիչքները Թել Ավիվից Մոսկվա՝ վկայակոչելով «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած իրադարձությունները», գրում է Times of Israel-ը։
«Իրավիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ որոշելու՝ արդյոք թռիչքը կվերսկսվի»,-ասված է El Al-ի հայտարարության մեջ:
El Al ավիաընկերությունը շուտով ուղևորներին թարմացումներ կտրամադրի զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթի վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մերձակայքում։
Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ:
Ինչպես հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրին, ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռն է։