Բաժիններ՝

Եմենին ավիահարվածներից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է «հետապնդել» հութիների բոլոր առաջնորդներին

Եմենի տարածքին իսրայելական ավիահարվածներից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը «կհետապնդի» հութիների բոլոր առաջնորդներին, գրում է Times of Israel-ը:

«Մենք տեսանք իսրայելական ռազմաօդային ուժերի ճշգրիտ գործողությունները, որոնք հարվածներ հասցրեցին Եմենում հութիների ռազմավարական թիրախներին, օդանավակայանի և նավահանգստին,-հայտարարել է Կացը Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնից տեսանյութում: -Ինչպես արդեն ասացինք, Իսրայելին հարվածողին մենք հակահարված կտանք։ Մենք միաժամանակ կհետապնդենք հութիների բոլոր առաջնորդներին և կհարվածենք նրանց, ինչպես դա արել ենք այլ վայրերում: Ոչ ոք չի կարողանա խույս տալ Իսրայելի երկար ձեռքից»:

Ավելի վաղ Եմենի լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելական և ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի տարբեր շրջաններին, ներառյալ՝ մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին։

Մինչ այս Եմենի հութիների հարձակումներն Իսրայելի տարածքի վրա ավելի հաճախակի էին դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031