Սիրիական բանակն ու դաշնակիցները ռուսական ավիացիայի օգնությամբ ԴԱԻՇ-ի դեմ ծանր մարտերից հետո վերահսկողություն են սահմանել Սիրիայի արևելքում գտնվող երկու քաղաքների նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային խմբին:
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան իրականացրել է իր առաջին մարտական թռիչքներն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դիրքերի դեմ Սիրիայում ու Իրաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Դոնեցկի մարզի բնակիչը փորձել է ձեռքի ճամպրուկով «Կիև» («Ժուլյանա») օդանավակայան մտցնել նռնակ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի մամլո ծառայությանը:
Ֆիլադելֆիայից ամերիկուհի Քրիստեն Մասիանտոնիոն հայտնել է, որ իր 1 տարեկան դստեր գլխուղեղի ուռուցքը փոքրացել է: Կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այս տարվա սեպտեմբերին Ջաննային համբուրել էր Հռոմի պապը, գրում է CBS Philadelphia-ն:
Բրյուսելի ներգաղթյալների Մոլենբեկ կոմունայում ավտոբուսների վարորդների կեսից ավելին այսօր դուրս չեն եկել երթուղիներ, հայտնում է RTL-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Թեհրան մասնակցելու Գազ արտահանող երկրների նախագահների մասնակցությամբ հրավիրված գագաթաժողովին (GECF), հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կուժեղացնեն ավիահարվածները Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո:
Եթե միջազգային կոալիցիան սկսի ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, ապա չեխական բանակը պատրաստ կլինի Սիրիա ուղարկել 200 մարդու:
«Շառլ դե Գոլ» ավիակիրը Սիրիայում ընտրելու է այն թիրախները, որոնց խոցումը թույլ կտա առավելագույնս ուժեղ հարված հասցնել ԴԱԻՇ-ին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է ԴԱԻՇ-ի տնտեսական օբյեկտներին հասցված ռուսական ինքնաթիռների նոր հարվածների մասին, հայտնում է Interfax-ը:
Քննիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե որ բազկաթոռի տակ են ահաբեկիչները տեղադրել պայթուցիկ սարքը, որը կարողացել է ոչնչացնել Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստանում է հատկացնել հավելյալ 12 մլրդ ֆունտ սթեռլինգ երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով, ասվում է բրիտանական կառավարության կոմյունիկեում, հայտնում է korrespondent.net-ը:
Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Մաուրիսիո Մակրին: Իշխող պերոնիստական կուսակցության նախագահ, Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
16 մարդ է կալանավորվել Բրյուսելում ու դրա արվարձաններում տեղի ունեցած ոստիկանական օպերացիայի ժամանակ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով բելգիացի դատախազ Էրիկ վան դեր Սիպտին:
Նվազագույնը 16 մարդ է հրազենային վնասվածք ստացել Նյու Օռլեանի Բաննիֆրենդ այգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով:
Ընդհանուր առմամբ, հարձակվողները կարող էին գողանալ 15 նկար:
«Ըստ էության, նոր տարբերակից ակնհայտ է, որ Արևելյան գործընկերությունը փորձելու են բարեփոխել։ Կարևոր է, որ հիշատակում կա անվտանգության բաղադրիչի մասին, ինչը ես մեծ առաջընթաց կորակեի։ Ներկայումս դժվար է պատկերացնել, թե այս ծրագրի շրջանակում ինչ համագործակցություն կարող է լինել ԵՄ-ի և ԱլԳ երկրների միջև անվտանգության ոլորտում, բայց դրական է, որ այդ մասին քննարկումներ, բանակցություններ են ընթանալու»,- ասում է վրացի փորձագետը։
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Աֆրիկայի զինված ուժերից հայտնել են, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Կամերունի հյուսիսային Ֆոտոկոլ քաղաքում, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ կա 10 զոհ:
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:
Մալիում սկսել են Radisson Blu հյուրանոցում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասնակից կասկածյալների որոնումները: Այս մասին տեղեկացնում է ֆրանիսական BFM TV-ն: Վերջին տվյալներով՝ երեկվա ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ:
Կասկածյալ վստահեցնում է, որ նոյեմբերի 14-ից հետո չի տեսել Աբդեսլամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և անօրինական զենք ունենալու համար:
SkyNews-ը տեղեկացնում է, որ Նոր Զելանդիայում ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ կորցնելով կառավարումը:
Սիրիայում տեղակայված ռազմական ավիաբազայում ռուս զինծառայողները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. նրանք ավիառումբերի վրա սկսել են թողնել «Հանուն մերոնց» և «Հանուն Փարիզի» գրառումները:
Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած հայ տղամարդուն գտնելու համար։
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մալիում հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հաջողվել է հյուրանոցից դուրս բերել ևս 80 պատանդի:
Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները ներխուժել են Մալիի Radisson Blu հյուրանոց:
Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում վերցված պատանդների շարքում են ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ: Աֆրիկական Խալեջ լրատվականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը քիչ առաջ հաստատել է, որ 6 թուրք կա Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հյուրանոցում: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիան է հաստատել, որ պատանդների շարքում կան ֆրանսիացիներ: Թուրք պաշտոնյաները ոչ մի տեղեկություն չունեն թուրք պատանդների վիճակի մասին:
Հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Հատուկ զինված ուժերը գործողություն են նախապատրաստում. դիրքեր են հարմարեցնում հյուրանոցի հարևանությամբ՝ ահաբեկչական խմբին վնասազերծելու նպատակով: