Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում տրվեց հետազոտական միջուկային ռեակտորի կառուցման մեկնարկը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը նոյեմբերի 5-ին մասնակցել է Էր Ռիադում Աբդել Ազիզ թագավորի անվան գիտատեխնիկական կենտրոնի տարածքում հետազոտական միջուկային ռեակտորի կառուցումն սկսելու արարողությանը։

Ինչպես հայտնել է սաուդյան ազգային լրատվական գործակալությունը, գահաժառանգ արքայազնն ընդհանուր առմամբ տվել է յոթ տարբեր «ռազմավակական նախագծերի» մեկնարկը վերականգնվող եւ ատոմային էներգիայի, ջրի աղազրկման, բժշկության եւ ավիաշինության բնագավառում:

Թագավորությունն ունի ատոմային էներգետիկայի զարգացման սեփական ծրագիրը եւ ներկայում զբաղվում է դրա իրագործման համար գործընկերներ ընտրելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս