Կոնգրեսական Մայք Պոմպեոն ընդունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԿՀՎ տնօրեն դառնալու առաջարկը, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինան կարող է Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մոտ կանգնած աղբյուրներին։
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, հայտնել է Ուլյուկաևի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնևը։
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը դեռ չգիտի, թե երբ չեղյալ կհայտարարվեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն։
Լիտվայի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնն ստանձնելուն։
Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապա ստամբության նախերգանք»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 20-ին այց կկատարի Ստամբուլ, հայտնում է RIA Novosti-ն։
Գերմանիայում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան հայցողների թիվը։ 2016թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թուրք քաղաքացիների 4437 հայց, որոնք խնդրում են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, խորհրդակցություններ է անցկացրել փաստաբանների հետ ԱՄՆ նոր վարչակազմին միանալու հնարավորության առնչությամբ, քանի որ տվյալ քայլը կարող է խախտել ամերիկյան հայտնի օրենքն ու դառնալ քաղաքական ռիսկերի պատճառ, գրում է The New York Times-ը։
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։
Շվեյցարիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնք չեն կարող շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Գերագույն դատարանը բեկանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական մեղադրանքը եւ գործը հետ ուղարկել ստորին դատարան՝ նոր դատավարություն սկսելու համար։
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հաստատել է «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությանն օտարերկրյա գործակալ ճանաչելու օրինականությունը, հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանն արդիական է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը։ Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով TASS-ի լրագրողի հարցին։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ներգաղթյալների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն հայտարարել է, որ ավստրալական կենտրոններում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների բնակության պայմանները դաժան են, անմարդկային և ստորացուցիչ։
Մոսկվան և Վաշինգտոնը երբեք չեն խզել Սիրիայի հարցով շփումները, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է կիբերհարձակումները, կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը այդ հարձակումների մեջ մեղադրեց Մոսկվային, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, ինչպես նաեւ դրամանենգների եւ կիբեռհանցավորության դեմ պայքարով:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում, կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն առաջարկ է ստացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտնում են Սպիտակ տնից։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփին։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նոյեմբերի 17-ին սկսել է գործերի հանձնումը Դոնալդ Թրամփի շրջապատին:
Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին հայտնել Է, որ իր նստավայրի տանիքին գտնվող ուղղաթիռի հրապարակը վերափոխվել Է յուրօրինակ կախովի այգու, որտեղ բանջարեղեն եւ մրգեր կաճեցնեն պալատի ճաշարանի համար, տեղեկացնում է BBC-ն:
Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:
Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում:
Եվրոպական տարբեր երկրներից Բելգիա ժամանած Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետեւորդները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի երթ են իրականացրել:
2 մլն 236.4 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Իտալիայից` աճելով 75.2 տոկոսով: