ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել:
Մայիսի 18-ին դերասան Նիկոլայ Կարաչենցովը Իսրայելից Մոսկվա է վերադարձել ճառագայթային թերապիայի բուժընթացից հետո եւ անմիջապես հոսպիտալացվելու է Մոսկվայում բուժզննման եւ քիմիաթերապիայի սեանս անցնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Վատիկանը քննադատության է ենթարկել աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, մասնավորապես, վարկային դեֆոլտային սվոպները (CDS), որոնք թույլ են տալիս ներդրումներն ապահովագրել հանձնառությունների չկատարումից, այն որակել է դանդաղ գործողության ռումբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է նախարարների նոր կաբինետի անհատական կազմի վերաբերյալ այն բոլոր առաջարկությունները, որոնք նրան մայիսի 18-ին ներկայացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Իսրայելն ավարտել է 26 մետր բարձրությամբ պաշտպանիչ պարսպի ռազմավարական տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո:
Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում:
Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ մայիսի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որով ամերիկացի օրենսդիրներին արգելվում է քնել իրենց գրասենյակներում, ինչը, պարզվում է, արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում սովորական պրակտիկա է ժողովրդական ընտրյալների համար:
Դորալ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի տարածքում մայիսի 18-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել՝ հրաձգությամբ:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն կարգադրել է Լոնդոնում հանրապետության դեսպանատանը կրճատել պահպանության այն աշխատակիցների թիվը, որոնք լրացուցիչ նշանակված են WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անտվանգության ապահովման համար:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին որոշում է ընդունել բացել հսկիչ այցակետը Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, որպեսզի պաղեստինցիները կարողանան ազատորեն այն հատել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում:
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է պատրաստ լինի, Արեւմուտքի համար սպառնալիքների կտրուկ աճի դեպքում, ամենավճռական գործողություններին Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես, կիբեռգրոհ ձեռնարկելուն:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն առաջարկել է հրաժարվել այն կանանց ծառայություններից, որոնք ցանկանում են կամավոր զինվորական ծառայության անցնել:
Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն:
ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել է տարրական դպրոցի տանիքի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) ախտահարվելու վտանգի մակարդակը «բարձրից» բարձրացրել է մինչեւ «շատ բարձր»:
Չինաստանը կարող է ԱՄՆ-ից նավթ, գազ եւ ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով:
Միացյալ Նահանգները մտադիր է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձեւավորման՝ Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող:
ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ է արել միջոցներ տրամադրել այն հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար, ովքեր տուժել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով:
ԱՄՆ-ն առեւտրի առումով սարսափելի վիճակում է Եվրամիության նկատմամբ, ամերիկյան ընկերությունները դեմ են առնում արգելքների:
Հավայիում Կիլաուեա հրաբուխը մոտավորապես 9,1 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:
CRRC չինական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին անռելս էեկտրագնացքը:
Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում այս շաբաթ ծերությունից սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված կովը:
Մինչ բարձր հասարակությունը պատրաստվում է արքայազն Հարրիի եւ նրա հարսնացուի՝ Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, Sputnik-ը մեր ուշադրությանն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստների նկարների ֆոտոժապավենը:
Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը բեմ դուրս կգա արքայազն Հարրիի եւ դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի առաջիկա հարսանիքին:
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծախսերը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը կամ ասթման, յոթնապատիկ կփոխհատուցվեն բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամուտներով երկրներում: