Բաժիններ՝

ԱՄՆ-ում սկսվեց քվեարկությունը միջանկյալ ընտրություններում

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում սկսվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:

Առաջինը՝ ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) ընտրատեղամասերը բացվել են Վերմոնիտի նահանգում, Նյու Յորքում քվեարկությունը կսկսվի մեկ ժամ ավելի ուշ, իսկ այն կավարտվի Հավայիի նահանգում տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 7-ին ժամը 08:00-ին) ընտրական տեղամասերի փակումով: Քվեարկության առաջին նախնական արդյունքները ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներում սպասվում են Երեւանի ժամանակով նոյեմբերի 7-ին ժամը 03:00-ին:

Ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք տեղի կունենան վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց եւ 2020 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ եւ փաստորեն հանրաքվե կդառնան նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի քաղաքականության շուրջ: Այժմ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր է: Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ:

Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նկատմամբ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն ընտրությունների նախաշեմին համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հերուստաալիքը: Արդեն ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, այդ կապակցությամբ նշելով, որ 2014 թվականի միջանկյալ ընտրություններում ընտրողների ակտիվությունը զգալիորեն ցածր էր. այն ժամանակ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր մոտավորապես 19 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս