Ավստրալիայում ռեստորանի տերերն այցելուներին զարմացրել են արտասովոր կերակրատեսակով՝ փիրուզի տալյատելլեով:
«ՀՀ նոր վարչապետը խոսել է, օրինակ` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին»:
ԱՄՆ-ում բժիշկները ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թեւին:
114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Դելֆին Գիբսոնը:
Ռուսաստանցիներն այն կարծիքին են, որ ներկայում Ռուսաստանն առավել մոտ ու բարեկամական հարաբերություններ ունի Բելառուսի, Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ ամենավատ հարաբերությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Փորձագետները մեկնաբանում են Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումները խաղաղ բանակցային գործընթացում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը:
Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչպես եւ պլանավորված էր, կբացվի մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի օրը:
Մի քանի հազար մարդ է Իրանի քաղաքների փողոցներ դուրս եկել ի նշան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 16-18-ին այց կկատարի ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ կվարի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել՝ երկրից «դուրս շպրտել» իրանական զինված կազմավորումներին, որոնց պատճառով, ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, Դամասկոսի խնդիրներն ավելի շատ են, քան օգնությունը:
Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը:
Մոլդովայի կառավարության ղեկավար Պավել Ֆիլիպը բացառել է այս պահին Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր երկիրն ինքնիշխան պետություն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրանական միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ Կորեական թերակղզու Հյուսիսի եւ Հարավի միջեւ անդրսահմանային քաղաքացիական փոխանակումների թվաքանակը կմեծանա:
Գերմանիան գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավոր հետեւանքները միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո:
Լեհաստանի Սեյմն ընդունել է խորհրդարանականների աշխատավարձը 20 տոկոսով իջեցնելու օրինագիծը:
Brent մակնիշի նավթի գները կարող են 2019 թվականի երկրորդ եռամսյակում ժամանակավորապես բարձրանալ բարելի դիմաց 90 դոլարի մակարդակ, բաձրակետին հասնելով բարելի դիմաց 100 դոլարի աշխարհաքաղաքական եւ այլ գործոնների ֆոնին:
Լեհաստանում գնացքների երթեւեկության գրաֆիկը լրջորեն խախտված է Պոզնանի եւ Շչեցինի միջեւ բեռնատար շարժակազմի վթարից հետո:
«Միասին հանուն Կատալոնիայի» խորհրդարանական խմբից պատգամավոր Կիմ Տոռան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից առաջադրվել է ապագա տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում:
Ինդոնեզիայի Ճավա կղզու իշխանությունները տարհանում են հայտարարել Մերապի հրաբխի շրջանում մայիսի 11-ին սկսված ժայթքման պատճառով:
Միացյալ Նահանգները հույս ունի Իրանի հետ նոր գործարք կնքել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշում ընդունեց դադարեցնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարյուրամյա բրիտանուհի Դորիս Օլիվ Նեթինգը խոստովանել է, որ իր երկարկեցության պատճառը համարում է օրական մեկ գավաթ Guinness գարեջուր խմելու սովորությունը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 2020 թվականից նոր շենքերում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր: