Բաժիններ՝

Պետդեպը ժամանակավոր միջոց է համարել Իրանի միջուկային օբյեկտները պատժամիջոցների ցուցակից բացառելը

Իրանի մի շարք ատոմային օբյեկտների դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ-ի որոշումը ժամանակավոր միջոց է, որը թույլ է տալիս վերահսկել Թեհրանի՝ միջուկային ծրագրի հետ կապված գործողությունները: Այդ մասին հայտարարել են Պետական դեպարտամենտում:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության պարզաբանումներում նշված է, որ առայժմ պատժամիջոցների չեն ենթարկվում «Բուշեր» ատոմակայանը, Արաքի միջուկային համալիրը, որտեղ գտնվում է փորձարարական ծանրջրային միջուկային ռեակտորը, ինչպես նաեւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը:

«Մենք համաձայն ենք չտարածման ռեժիմի հետ կապված նախագծերի շարունակմանն Արաքում, Բուշերում եւ Ֆորդոյում՝ առավելագույն խիստ վերահսկողության պայմանով՝ թափանցիկությունը եւ Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները պահպանելու համար»,- ընդգծում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս