
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա Փարիզում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիարժեք հանդիպում անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկի պատճառով: Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին այսպես է մեկնաբանել Թրամփի կասկածները նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ՚
«Փարիզում, իրոք, ամենայն հավանականությամբ, հանգամանալից հանդիպում չի ստացվի: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված բազմակողմ միջոցառումների գրաֆիկը թույլ չի տալիս նման հանդիպում անցկացնել»,- ասել է Պեսկովը:
Մամուլի քարտուղարը ճշտել է, որ երկու պետությունների ղեկավարները կարճատեւ հանդիպում կանցկացնեն «որտքի վրա» եւ կորոշեն, թե երբ տեղի կունենան լիարժեք ձեւաչափով բանակցությունները:
Նոյեմբերի 5-ին ավելի վաղ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, թե կկարողանա նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպել Պուտինի հետ: Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստել է ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն Արգենտինայում: