
ԿԺԴՀ-ում ներկայացվել է Կիմ Չեն Ունի առաջին պաշտոնական դիմանկարը

Հյուսիսային Կորեայում առաջին անգամ ցուցադրել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի նկարված պաշտոնական դիմանկարը:
Այդ մասին հայտնել է BBC News-ը: Դիմանկարը ցուցադրել են Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ՝ Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելի՝ ԿԺԴՀ կատարած պետական այցի ժամանակ: Կադրերում երեւում են երկու դիմանկարաներ. դրանցից մեկում պատկերված է Կուբայի ղեկավարը, իսկ մյուսում՝ Կիմ Չեն Ունը:
Հյուսիսկորեացի առաջնորդը դիմանկարում հագել է եվրոպական կոստյում՝ փողկապով: Այդ դիմանկարը դարձել է Կիմ Չեն Ունի առաջին պաշտոնական գեղանկարչական նկարը, նախկինում նա հայտնվում էր միայն լուսանկարներում, նշված է հաղորդագրության մեջ: