Էկվադորը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, բայց մարդու իրավունքների պաշտպանության պայմանով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհանգստացած է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումից՝ կապված Մերձավոր Արեւելքում «բռնության նոր ալիքի» ծավալման հետ, նշելով, որ այն երբեք խաղաղություն չի բերի:
Երուսաղեմում մայիսի 16-ին՝ այն բանից երկու օր անց, երբ ԱՄՆ-ն ավարտեց Թել-Ավիվից իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, կայացել է Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը:
Վաշինգտոնի վրա Մաքրոնի գործադրած ճնշումների շնորհիվ՝ Airbus, Renault, Sanofi PSA Group-ը և այլ խոշոր ընկերություններ, հավանաբար, չեն լքի իրանական շուկան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում:
Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետը Վիորիկա Դանչիլան:
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի եւ էլեկտրաէներգիայի է մնացել հուժկու փոթորիկների պատճառով:
Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 17-ին արտահերթ հանդիպում կանցկացնեն վերջին օրերին պաղեստինյան տարածքներում, գլխավորապես Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ:
Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով:
ԿԺԴՀ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Եվրամիությունը (ԵՄ) եւ Իրանը Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել առաջիկա շաբաթներին մշակելու գործնական որոշումներ, որոնք թույլ կտան շարունակել ներդրումներն այդ երկրում եւ պարտավորագրերի կնքումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հնդիկ զինվորականը փրկել է հնգամյա երեխային, որը քիչ էր մնում գնացքի տակ ընկներ:
Ամերիկյան եւ բրիտանական մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ մայիսի 19-ին արքայազն Հարրիի հետ ամուսնացող Մեգան Մարքլի հայրը որոշել է չժամանել նրա հարսանիքին եւ նրան պսակադրության չուղեկցել:
Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը թողարկել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերներով նոր նամականիշեր՝ հատուկ նրանց հարսանիքի առթիվ, որը նախատեսված է մայիսի 19-ին:
Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:
Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ յուրաքանչյուր անհրաժեշտ մակարդակի, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության մատնվեն:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որպեսզի Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի քաղաքականություն և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:
«Հանդիպմանը հնչեցին հարաբերությունների շարունակականության մասին հավաստիացումներ, ինչը բնական էր, բացի մեկ արտահայտությունից, որը պարոն Փաշինյանն ասաց»:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին:
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի՝ չնայած այն բանին, որ երկրների միջեւ հարաբերությունները շատ բարդ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլահում հոսպիտալացվել է միջին ականջի վիրաբուժական գործողություն անցկացնելու համար:
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ին հավաստիացրել է, որ Պեկինը կարող է Փհենյանին տնտեսական օգնություն ցուցաբերել նույնիսկ նրա միջուկազերծման միջանկյալ փուլերում:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը: