Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 300-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվածների թիվը հասել է 300-ի, 186 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ինչպես ասված է հայտարարության մեջ, նոյեմբերի 4-ի դրությամբ հայտնի է Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում վարակման 300 դեպքերի մասին, որոնցից 265-ը հաստատվել են:

Հիվանդությունից մահացել է 186 մարդ: Ընդ որում՝ 88 պացիետների հաջողվել է բուժել: էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների մի քանի տեսակների:

Էբոլայի համաճարակը 2015 թվականին բռնկել էր Արեւմտյան Աֆրիկայում եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել էր 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել էին: Էբոլայի ներկայիս բռնկումը Կոնգոյի ԴՀ-ում սկսվել է հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս