«2-3 օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ». Դավիթ Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին

«Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի առաջադրման խնդրի մասին:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում կա նորմատիվ իրավակարգավորում, պետք է որոշում կայացվի երկրների ղեկավարների կողմից, իսկ մինչև 2020 թվականը Հայաստանի հերթն է: Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ ՀՀ-ն պաշտոնապես առաջարկել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:

Տոնոյանը չբացառեց, որ որոշակի քաղաքական պայմանավորվածություններ կարող են լինել.

«2-3 օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ: Բայց կարծում եմ՝ ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս