
Ութ մարդ, այդ թվում՝ վեց երեխա Է զոհվել Յուգրայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Կեմերովոյի մարզի Յուգրա քաղաքում տեղի ունեցած հրդեհի վայրից, որն ութ մարդու կյանք էխլել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Միջադեպը տեղի է ունեցել մասնավոր տանը, որը վարձակալել էր 42-ամյա կինը: Պատահարի հետեւանքով զոհվել են նրա 72-ամյա մայրը, 30-ամյա կենակցողը, չորսից մինչեւ հինգ տարեկան երկու երեխաները եւ երեք թոռները, որոնք երկուսից մինչեւ 12 տարեկան էին:
Բռնկման մասին ազդանշանն արտակարգ իրավիճակների նախարարությունն ստացել է տեղական ժամանակով ժամը 4:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:20-ին): Քննչական կոմիտեն գործ է հարուցել «անզգուշորեն երկու եւ ավելի անձանց մահ պատճառելը» հոդվածով: