Բաժիններ՝

Business Insider-ը ռուսական բանակն ամենաուժեղն է համարել Եվրոպայում

Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը ռուսական բանակը համարել է ուժեղագույնը Եվրոպայում: Համապատասխան վարկանիշը հրապարակված է պորտալի կայքում։ Ցանկը կազմելիս Business Insider-ը նկատի է առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների թվաքանակը, ինչպես նաեւ հաշվի է առել լրացուցիչ գործոններ. աշխարհագրական դիրքը, օգտակար հանածոների առկայությունը, արտադրական կարողությունները, բնակչության թիվը եւ այլ պարամետրեր, որոնք անուղղակի ազդեցություն են գործում զինված ուժերի մարտունակության վրա:

Վարկանիշ կազմողների հաշվարկներով՝ 47 միլիարդ դոլար ռազմական ծախսերով, 3,586 միլիոն զինվորականների թվաքանակով, գրեթե 4 հազար ինքնաթիռների, ավելի քան 20 հազար տանկերի եւ 350-ից ավելի նավերի թվով ռուսական բանակը Եվրոպայում գրավել է առաջին հորիզոնականը: Նրանից հետո պորտալը զետեղել է Ֆրանսիայի զինված ուժերը, որոնք ռազմական ծախսերի համար հատկացնում են շուրջ 40 միլիարդ դոլար:

Ֆրանսիան ունի շուրջ 388 հազար զինվորական, ավելի քան 1,2 հազար ինքնաթիռ, 400-ից ավելի տանկ եւ 118 նավ: Մեծ Բրիիտանիայի բանակը, որն զբաղեցրել է երրորդ տեղը, հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ունի գրեթե 280 հազար զինծառայող, ավելի քան 830 ինքնաթիռ, 227 տանկ եւ 76 նավ, իսկ ռազմարդյունաբերական համալիրի ծախսերը կազմում են 50 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Թուրքիայի եւ Գերմանիայի բանակները: Պորտալի վարկանիշում Եվրոպայի ուժեղագույն զինված ուժերի տասնյակ են մտել նաեւ Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի բանակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս