«Ինձ դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք երկրի համար». Թրամփ
Տնտեսության հաջողությունները կնպաստեն ամերիկացիների միավորմանը միջանկյալ ընտրություններից հետո ընկած ժամանակամիջոցում: Նոյեմբերի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձով է ինքը դիմում ամերիկացիներին քվեարկության նախօրյակին:
«Մենք նախ պետք է անկցանենք ընտրությունները, դա հետաքրքրական շրջան կլինի,- նշել է նա,- իսկ հետո կգա հաջողության շրջանը ֆինանսների, տնտեսության բնագավառում: Կարծում եմ, որ դա կմիավորի շատերին»: «Ինձ դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք երկրի համար, ժողովրդի համար,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը:- Մենք գործում ենք հաջողությամբ: Մենք վերականգում ենք զինված ուժերի հզորությունը, մեր տնտեսությունն ամենահզորն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: