Անկանխատեսելիությունն ամենամեծ սպառնալիքն է մորորակի խաղաղության համար. Ենս Ստոլտենբերգ
Անկանխատեսելիությունն այս պահին իրենից ներկայացնում է ռիսկի ամենամեծ գործոնը մոլորակի խաղաղության պահպանման համար: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական Neue Osnabrucker Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկն անկանխատեսելիությունն է: Ի տարբերություն սառը պատերազմի իրադրության, մենք չենք կարող կենտրոնանալ մեկ պարզորոշ սպառնալիքի վրա. այն ժամանակ դա Խորհրդային Միությունն էր եւ Վարշավայի պայմանագիրը: Լարվածությունը բարձր էր, բայց իրադրությունը կանխատեսելի էր:
Ներկայում մեր հանդեպ ծառացած են շատ ավելի համալիր մարտահրավերներ»,- ասել է Ստոլտենբերգը՝ սպառնալիքների թվում առանձնացնելով կիբեռգրոհները, ահաբեկչությունը, քիմիական գրոհները, ինչպես նաեւ ապատեղեկատվությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաեւ ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը:
«Երկխոսությունը ոչ թ թուլության, այլ ուժի նշան է»,- նշել է գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Ռուսաստանից է կախված, թե ինչպես կզարգանան հարաբերությունները նրա եւ դաշինքի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: