ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին
Եվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու է դրա կատարմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, եւ դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում է: Սա այժմ արդեն 12-րդ անգամ հաստատել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն է կոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում է, որպեսզի գործարքը պահպանի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: