Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին:
«Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը ժուռնալիստական աղետ է համարել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել են այն գրոհներին համատեղ պատասխանի համար ամբողջ աշխարհում գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտության շուրջ, որոնց Սաուդյան Արաբիայում ենթարկվել են Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները:
Էր Ռիադն ի վիճակի է գլուխ հանել Saudi Aramco ընկերության ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետեւանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ ամբողջ համաշխարհային նավթաշուկայի համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում էռուսալեզու պետություն:
Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր:
«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ:
Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ:
Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին։
Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձեւը» ենթադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատում կես-մեկ տարվա ընթացքում:
Ուժգին պայթյունէ տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում:
Ղրղըզ սահմանապահ է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել է առնվազն ութ մարդ:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին:
Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում:
Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:
«Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է «էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»։
Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում է վերահսկողության ներքո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջվա պես Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը համարում է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում եւ մտադիր չէ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից։
ՄԱԿ-ն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար: