Հոնկոնգի մետրոյում ընդհատվել է գնացքների երթևեկությունը ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով
Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել է առնվազն ութ մարդ: Նրանցից հինգին հոսպիտալացում է պահանջվել: Այդ մասին հայտնել է RTHK հեռուստառադիոկորպորացիան:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան լարված ժամին «Հուն Հոմ» կայարանի մոտ՝ Կոուլուն թերակղզում, որտեղից շարժակազմերը երթեւեկում են մայրցամաքային Չինաստանի հետ սահմանի ուղղությամբ: Հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես են բազմաթիվ ուղեւորներ ռելսերի երկարությամբ գնում դեպի կայարան:
Միջադեպի վայրում աշխատում են մասնագետները, որոնք պարզում են վթարի պատճառը: Դուրս ընկած վագոնը գտնվել է շարժակազմի, որը «բաժանվել է» երկու մասի, կենտրոնական մասում: Այդ պահին գնացքը շարժվում էր փոքր արագությամբ: Ենթադրվում է, որ վթարի կարող էր հանգեցնել երթեւեկության կարգավորման համակարգչային խափանումը սլաքային գծանցումում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: