
Ֆրանսիայի հյուսիսում սկսել են անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցումը. BFM

Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մարզական համալիրի տարածքում գտնվող ճամբարում բնակվում էր շուրջ հազար մարդ: Այժմ նրանց ավտոբուսներով տանում են Օ դը Ֆրանսի տարածաշրջանի միգրանտների ընդունման եւ բաշխման կենտրոններ:
Գրանդ Սենտը Լա Մանշի ափի Դյունկերկ նավահանգստի մերձավոր արվարձանն է: Ֆրանսիայի հյուսիսում այդ տարածաշրջանն արդեն առաջին անգամը չէ, որ դառնում է անօրինական միգրանտների զանգվածային կենտրոնացման վայր, որոնք լավագույն կյանքի որոնումներով ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա: Տեղական իշխանությունները կանոնավորապես անցկացնում են շրջայցեր՝ փորձելով տարաբնակեցնել անօրինական միգրանտների տարերային բնակավայրերը, բայց տարահանվածների փոխարեն ժամանում են նորերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: