Բաժիններ՝

Եվրոպայում մեզ անհրաժեշտ միակ բանը, որ դեռ պետք է անենք, ՌԴ-ի բալիuտիկ hրթիռների դեմ nւժեղ պաշտպանnւթյուն կառուցելն է. Զելենսկի

Եվրոպայում մեզ անհրաժեշտ միակ բանը, որ դեռ պետք է անենք, Ռուսաստանի բալիստիկ հրթիռների դեմ ուժեղ պաշտպանություն կառուցելն է։ Սա մեծ մարտահրավեր է։ Ճիշտ է՝ սա Ռուսաստանի վերջին խոշոր առավելությունն է։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ես կարծում եմ, որ Եվրոպան հրատապ կարիք ունի հակաբալիստիկ համակարգեր և դրանց համար անհրաժեշտ հրթիռներ արտադրելու սեփական կարողության։ Մենք բոլորս գնահատում ենք Patriot համակարգը. այն հիանալի համակարգ է, և կան նաև այլ համակարգեր։

Սակայն այսօրվա պատերազմները ցույց են տվել, որ Patriot-ի ներկայիս արտադրությունը բավարար չէ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու աճող պահանջարկը բավարարելու համար։ Դա փաստ է, և մենք պետք է արձագանքենք այդ փաստին»,- ասել է Զելենսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031