Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին։ Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ և ուսումնասիրություններ  իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը։

Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացավ ընդլայնվել և մեծացնել արտադրանքի ծավալները:

«Զրոյից հիմնված և զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս և շատ աշխատատեղեր ստեղծելն էր. այդ պատկերը մեր գլխում միշտ ունեցել ենք։ Երբ հասկացանք, որ հաջողում ենք, այդ ժամանակ արդեն կարիք կար նոր ֆինանսական ներդրումների և հենց այդ ժամանակահատվածում մեզ վստահեց և աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր  երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշում է  Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը։

«Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և այլ արտադրատեսակներ։ Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը։

Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաև հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031