
Էր Ռիադը կմիանա Պարսից ծոցի շրջանում անվտանգ նավագնացության ապահովման ԱՄՆ-ի կոալիցիային

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:
Նշվում է, որ միավորման մասնակիցները պարտավորվում են երաշխավորել նավերի ազատ ու անվտանգ անցումը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի եւ Օմանի նեղուցներով, ինչպես նաեւ Պարսից ծոցում: Associated Press գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կոմղից ստեղծվող կոալիցիային: Ներկայում դրան միացել են Ավստրալիան, Բահրեյնը եւ Մեծ Բրիտանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: