Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին:
Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ կեղծվել են մաքսային հայտարարագրեր ու այլ փաստաթղթեր, իսկ հափշտակված գույքի վաճառքից ստացված միջոցները ներկայացվել են որպես օրինական եկամուտ։ Բացի այդ, առանձին դրվագով նշվում է շուրջ 934 հազար ԱՄՆ դոլարի խարդախության մասին։

