CNN-ի հարցման տվյալով՝ այս պահի դրությամբ վիճակագրական հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48%-ը, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի՝ 45%-ը:
Պակիստանի թալիբների առաջնորդ Մանգալ Բահխը ոչնչացվել է նախորդ օրը:
Թուրքիայի առողջապահության նախարարության շուրջ հինգ հազար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից՝ երկրում հեղափոխության փորձի հետաքննության շրջանակում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Հերմանը հայտարարել է, թե գերմանական Անսբախ քաղաքում պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հրամայել է ուժեղացնել օդանավակայանների և կայարանների հսկողությունը Մյունխենի հրաձգությունից և Անսբախում պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով, այսօր հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարող է ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալ, գրում է Soir-ը՝ հղում կատարելով Լյուքսեմբուրգի ԶԼՄ-ներին:
Նվազագույնը 2 մարդ է սպանվել և 16-ն ստացել է վնասվածքներ հրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքի գիշերային ակումբում, հայտնում է BBC-ն:
Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informadorի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա:
Քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված երկրորդ համաժողովը կանցկացվի 2016թ. աշնանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, Եվրամիությունը կկասեցնի եվրոպական դաշինքին երկրի միանալու գործընթացը, հայտնում է Reuters-ը:
Սիրիացի 27-ամյա փախստականը, որին Գերմանիայի իշխանությունները մերժել էին ապաստան տրամադրել, պայթուցիկ սարք է գործի դրել Բավարայի Անսբախ քաղաքի բարերից մեկի մուտքի մոտ:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել են երեխաներ, որոնք մինչ օրս բանտերում են:
Նվազագույնը 8 մարդ է սպանվել, այդ թվում՝ 1 երեխա, ավելի քան 20-ն ստացել է վնասվածքներ Սիրիայի մայրաքաղաքի ականակոծման հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանի պատգամավորների առջև:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետություն կուսակցության կոչով, որը հիմնադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է սկսվել ի աջակցություն ժողովրդավարության, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հալեպում 4 դաշտային հոսպիտալներ և արյան փոխներարկման մեկ կայան է ենթարկվել ավիահարվածների, պնդում են Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները:
Անհայտ անձը Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում (Բադեն-Վյուրտեմբերգ) մաչետեով հարձակվել է մի կնոջ վրա և նրան սպանել:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է 23 ահաբեկիչ:
«Մեծ քսանյակի» երկրներն ամփոփիչ կոմյունիկեում չեն ներառել Թուրքիայի լեգիտիմ իշխանություններին աջակցող դրույթ՝ անտեսելով Անկարայի ջանքերը:
«Ֆինանսական քսանյակը» պայմանավորվել է օգտագործել բոլոր առկա գործիքները, որպեսզի հասնի հավասարակշռված և կայուն տնտեսական աճի, ասվում է G20-ի ԿԲ ղեկավարների և ֆինանսների նախարարների արդյունքով հրապարակված կոմյունիկեի տեքստում:
Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումն ավելացրել է համաշխարհային տնտեսության անվստահությունը, հայտարարել են «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարները Չինաստանում գագաթաժողովի ավարտին:
Վրդովված քաղաքացիները սպանել են հնդկացիական Սան-Միգել-Չամուլա քաղաքի ադմինիստրացիայի ղեկավարին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կգործարկվի մինչև 2020թ. Բրիտանիայի հաջորդ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Պահպանողական կուսակցության նախագահ Պատրիկ Մակլաֆլինը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է Մյունխենում իրականացված հարձակումը, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Նախկին ոստիկանապետն այսուհետ կաշխատի Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Բելգիայի խորհրդարան է մտցվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանաձևի նախագիծ:
Երևանյան իրադարձություններին, մասնավորապես «Սասնա ծռեր» զինված խմբի գործունեությանն է անդրադարձել նաև Euronews համաեվրոպական հեռուստաալիքը, որը ռեպորտաժ է հրապարակել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդում երեկ կատարված իրադարձությունների մասին:
Թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որը, Անկարայի կարծիքով, առնչություն ունի հուլիսի 16-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին, ինչպես նաև նրա համախոհները վայելում են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը: