Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին և դրանց նվիրված երգ հորինել

Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Այնտեղ նաեւ կայացել է պետության ղեկավարի բանաստեղծության հիման վրա համանուն երգի պրեմիերան:

Գրքում շարադրված են «հետաքրքրական փաստեր ցեղատեսակի արժանիքների մասին, հնագիտական հետազոտությունների տվյալներ եւ ազգագրական տեղեկություններ, ինչպես նաեւ բանահյուսության մեջ ալաբայի կերպարի մեկնաբանության օրինակներ»: Գործակալությունն այդ հրատարակությունը համարել է «հիանալի նվեր» սեպտեմբերի 27-ի Անկախության օրվա առթիվ:

Շնորհանդեսին եկել էին նախարարներ եւ այլ պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ եւ լրագրողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30