Բաժիններ՝

Գերմանիան նախատեսում է 1,5 մլրդ եվրոյով գազի ռազմավարական պահուստ ստեղծել. Reuters

Գերմանիայի կառավարությունը նախատեսում է հատկացնել 1,5 մլրդ եվրո՝ 2,3 մլրդ խմ ծավալով բնական գազի ռազմավարական պահուստ ստեղծելու համար։ Այդ մասին, հղում անելով աղբյուրին, գրում է Reuters գործակալությունը։

Պահուստը պետք է օգնի երկրին ապահովել էներգամատակարարումը արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում դիվերսիայի կամ համաշխարհային շուկայում կտրուկ պակասի դեպքում։ Ծրագրի մշակմամբ զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ նախագիծը կարող է համաձայնեցվել մինչև օգոստոսի կեսերը։

Նման պաշարների ծավալը կկազմի մոտ 2,3 մլրդ խմ, ինչը համապատասխանում է երկրի բոլոր առկա գազապահեստարանների տարողության մոտավորապես 10%-ին։ Պահուստի ստեղծումը, գազի գնումն ու դրա մղումը 2027-2028 թվականների ընթացքում, գնահատականներով, կարժենան 1,2-1,5 մլրդ եվրո։ Պահուստի տարեկան սպասարկման արժեքը կկազմի 150-180 մլն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031